Սուրբ Հոգով լցված աղոթքն առինքնող ուղղեք առ Աստված,
Եվ անձերը ձեր հենց սուրբ հավատքի վրա կառուցեք,
Հիսուսի սիրով դուք մխիթարվեք, ձեր անձը մեղքից դուք կարոտ պահեք,
Սուրբ Հոգով լցված աղոթքն առինքնող ուղղեք առ Աստված:
Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք,
Բոլորի համար պետք է աղոթեք, որ խոսքի դուռը բացվի ձեզ համար,
Որ կարողանանք խորհուրդն Քրիստոսի ճիշտ մեկնաբանել՝ սիրով և արդար,
Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք:
Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ,
Մեղա եմ գալիս՝ գիտակցված, անգետ մեղքերիս համար,
Մեղա եմ գալիս`իմ հոգու խորքում, փրկության համար,
Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ:
Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, բոլոր աստղերից էլ առավել,Եվ արցունքներն իմ ծանր, դառնահեծ, այտերս են այրում, Հոգիս Քո առջև մեղա է գալիս, ողորմեա ինձ Տե՛ր, շատ եմ աղաչում,
Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, ամբողջ աստղերից էլ առավել:
Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված,
Ողջ Տիեզերքն ես սիրով արարել, ամեն արարած իր տեղում դրել,
Օրենքը զույգի՝ արու և էգի արարչագործման հիմքում է դրվել,
Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված:
Փա՜ռք Քե՛զ, Հայր Հզոր, Արարիչ Աստված,
Սուրբ ձեռքերիդ մեջ պահիր, պահպանիր,
Աշխարհն Հայոց և ազգն իմ Հայոց,
Հայոց աշխարհին խաղաղություն տուր,
Իսկ ազգիս Հայոց` Լույս և Զորություն:
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք,
Նրանով աճեք, Հիսուս Քրիստոսի Կենդանի Խոսքով գտեք փրկություն,
Ձեզանից վանեք նախանձ, չարություն, կեղծավորություն ու խաբեություն,
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք:
Ադրբեջանի զինանոցում հայտնվում են ոչ միայն հրթիռահրետանային միջոցներ, այլ նաև ավիացիոն միջոցներ, ԱԹՍ-ներ և այլն։ Կարծես թե Ադրբեջանն այս պահին ոչ մի պետության հետ ակտիվ ռազմական գործողությունների մեջ չէ, սակայն...